211652_close_icon
views-count1633 դիտում article-date 17:14 20-09-2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 մլն-ը և կազմել 31 236 446 մարդ: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով ամենից շատ վարակվել են ԱՄՆ-ում, որտեղ վարակված քաղաքացիների թիվը մոտենում է 7 մլն-ի, Բրազիլիայում կա վարակման ավելի քան 5,4 մլն դեպք, Հնդկաստանում՝ ավելի քան 4,5 մլն դեպք: Եռյակին հաջորդում են Ռուսաստանը, Պերուն, Կոլումբիան, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Արգենտինան: Կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 962 087 մարդ: Առաջին տեղում են դարձյալ ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը:

Նմանատիպ նյութեր