211652_close_icon
views-count36984 դիտում article-date 13:26 20-09-2020

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes Vario-ն ու Mercedes C240-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքուինքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 51-ամյա Արարատ Ի.-ի վարած Mercedes Vario մակնիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Ղ.-ի վարած Mercedes C 240 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ղ.-ն, նրա ուղևորներ, Վարդենիս քաղաքի բնակիչներ, 32-ամյա Վարդան Օ.-ն և Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Սասուն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր