211652_close_icon
views-count2008 դիտում article-date 19:06 18-09-2020

Հուլիսյան դեպքերից հետո սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում. Տավուշի մարզպետ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվությունը կապում է հայկական կողմի դիրքերն ամրապնդելու հետ: [url=https://armenpress.am/arm/news/1028152.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին Չոբանյանն ասաց լրագրողների հետ զրույցում: «Հուլիսյան դեպքերից հետո մենք սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում ենք նկատում: Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին մեկ-մեկուկես տարին, հարաբերական անդորր էր, ու այդ առումով վերջին իրադարձությունները էական փոփոխություն են անցած իրավիճակի համեմատությամբ»,- ասաց Չոբանյանը։ Նա նշեց, որ հայկական կողմն ամրապնդել է սահմանային դիրքերն, ինչը, երևի թե, թշնամուն դուր չի գալիս։ «Փորձում են պրովոկացիաները շարունակել: Ցավոք, մենք հուլիսի 16-ին ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ մեր ժողովրդին»,-ասաց մարզպետը։ Չոբանյանը շեշտեց, որ այդ դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, որովհետև մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է, որ մենք ունենք։ «Մենք թե ինժեներական, և թե տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա»,- եզրափակեց Չոբանյանը։ Մանրամասներն՝ [url=https://armenpress.am/arm/news/1028152.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր