2715 դիտում
12:03 17-09-2020
Տրանսպորտային միջոցների տեխզննության պարբերականությունը կփոխվի. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է փոխել նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: «[url=https://armenpress.am/arm/news/1027934.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 80 կողմ, 17 դեմ և 21 ձեռնպահ ձայներ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս մասնավորապես նշել էր՝ փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ»,-ասաց Սիմոնյանը:
Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:
Քվեարկությունից առաջ ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանը հայտնել էր՝ քանի դեռ չի ներկայացվել կառավարության որոշման նախագիծը, թե ինչ չափանիշներ են սահմանվելու և թե դա հետո ինչ բեռ է լինելու քաղաքացու վրա, այս փուլում «Լուսավոր Հայաստանը»-ը կքվեարկի դեմ: Երբ որոշման նախագիծ կլինի, կվերանայեն իրենց որոշումը:
ԲՀԿ-ից Արման Աբովյանը հայտնեց, որ քվեարկելու են ձեռնպահ՝ համարելով, որ կան շտկելու շատ բան կա, առաջարկություններով հանդես կգան:
Նմանատիպ նյութեր
2665 դիտում
11:34 25-03-2020
Ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետը երկարաձգելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
7159 դիտում
18:48 31-03-2020
Առանց ընդդիմությանը սպասելու՝ հեռախոսազանգերը ֆիքսելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3890 դիտում
13:43 13-04-2020
COVID-19-ով վարակվածներին սպասարկող անձնակազմի մեծացման նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Այս բաժնից
778 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
649 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
448 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը