211652_close_icon

ԱԻ նախարարը ՀՀ պարետի անունից պատվոգրեր է հանձնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2723 դիտում article-date 20:20 16-09-2020
Մարտի 24-ից ԱԻՆ փրկարար ծառայողները ներգրավված են Պարետատանը կից «Զանգերի կենտրոն»-ի աշխատանքներում։ Վերջին երեք ամիսներին «Զանգերի կենտրոն»-ի գործառույթների իրականացմանը մասնակցել է ԱԻՆ 106 աշխատակից։ Ապրիլի վերջից իրավիճակի վերահսկողության խմբի աշխատանքներն արվում են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։ Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած կարևոր ներդրման, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերած էական աջակցության և իրականացրած պատասխանատու, արհեստավարժ և հայրենանվեր աշխատանքի համար՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունից Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր պատվոգրեր է հանձնել 5 փրկարար ծառայողի: Նախարարը շնորհավորել է պարգևատրվողներին՝ բարձր գնահատելով վերջիններիս ծառայությունը: Պարետատան աշխատանքներում ներգրավված ԱԻՆ համակարգի մյուս աշխատակիցներն արժանացել են ՀՀ պարետի շնորհակալագրերին։ «Ձեր աշխատանքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Անձամբ ես անընդհատ տեղեկացել եմ, թե ինչ է արվում, ով ինչպես է իրեն դրսևորում։ Այս պատվոգրերն օբյեկտիվորեն տրվում են այն մարդկանց, ովքեր աչքի են ընկել կազմակերպչական հարցերում»,-ասել է նախարարը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր