211652_close_icon
views-count3570 դիտում article-date 21:05 22-11-2016

Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով ՀՀ զինված ուժերի առօրյան լուսաբանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-րդ և Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդարձերի կապակցությամբ նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների: Մասնավորապես, պարգևատրվել են «Իմ բանակը» հաղորդաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը, «Մարտիկ» հաղորդաշարի հեղինակ Սեյրան Շահսուվարյանը, «Ռադիոլուր» լրատվական գործակալության ավագ լրագրողներ Ալիսա Գևորգյանն ու Արմինե Գևորգյանը և «Ռադիոլուր» լրատվական գործակալության հասարակական հաղորդումների բաժնի հեղինակ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը: Շնորհավորելով պարգևատրվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինված ուժերի գործունեության համակողմանի ու անաչառ ներկայացման առումով կարևորել է ԶԼՄ-երի դերը բանակում և ողջունել լրատվության միջոցներով զինված ուժերին վերաբերող նոր գաղափարների ու նոր ծրագրերի կյանքի կոչման աշխատանքների շարունակականությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր