1027 դիտում
10:45 16-09-2020
Նորածինների հայրերը 5-օրյա վճարվող արձակուրդի հնարավորություն կստանան. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես սահմանվում է հայրության արձակուրդ:
«[url=https://armenpress.am/arm/news/1027789.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ խորհրդարանում ստանալով 116 «կողմ», 1 «դեմ» ձայներ:
Համահեղինակ Ծովինար Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ այն հնարավորություն է տալիս նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից: Նախագիծը նաև ավելի պաշտպանված է դարձնում մինչև 1 տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները: Սահմանվել է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի:
Նմանատիպ նյութեր
2743 դիտում
13:24 09-09-2020
Հայրության արձակուրդի հնարավորություն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին
1653 դիտում
15:05 01-04-2022
Վարչապետը հնարավորություն ստացավ համայնքի ղեկավարի ԺՊ նշանակել. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Այս բաժնից
550 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
421 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից