Արցախի բնակիչներն այսուհետ կիմանան, թե ինչպիսին է օդի աղտոտվածությունն իրենց քաղաքներում
Արցախի բնակիչներն այսուհետ կիմանան, թե ինչպիսին է օդի աղտոտվածությունն իրենց քաղաքներում: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը.
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակիցներն արցախյան մի քանի քաղաքներում իրականացրել են օդի որակի մոնիթորինգի դիտակետերի ընտրության և նմուշառիչների տեղադրման աշխատանքներ:
Ստեփանակերտ, Շուշի, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ, Հադրութ, Քարվաճառ և Բերձոր քաղաքների բնակիչները կիմանան, թե ինչիսին է ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունը մթնոլորտում»։