2026 դիտում
21:42 15-09-2020
«Զգուշացեք, երեխաներ են» միջացառումը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավանդաբար ամեն տարի ոստիկանությունը լրջորեն նախապատրաստվում է նոր ուսումնական շրջանի մեկնարկին, նախապես որոշվում է՝ որ ուսումնական հաստատության շրջակայքում որ ստորաբաժանումները պետք է ծառայություն իրականացնեն:
Համավարակով պայմանավորված՝ այս տարի ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով միջոցառումը մեկնարկեց սեպտեմբերի 14-ից:
Ծառայությանը ներգրավված Ճանապարհային ոստիկանները դպրոցների մոտ հետևում են անվտանգ երթևեկությանը, պարեկապահակետային ծառայության ոստիկաններն ու տարածքային բաժինների ծառայողները ապահովում են հասարակական կարգը և՝ ոչ միայն...
Անչափահասների անվտանգությունն ապահովող ոստիկանների ծառայությունն այս տարի մի փոքր ավելի հագեցած է:
Համավարակն իր կանոններն է թելադրում, և ոստիկանները նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով հսկում են, որպեսզի պահպանվեն հակահամաճարակային անվտանգության կանոնները։
Առողջություն և ուսումնական հաջողություններ մաղթենք մեր դպրոցականներին, քանզի կրթված քաղաքացին է մեր երկրի զարգացման ու հզորացման երաշխավորը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1764 դիտում
23:14 14-09-2020
Մեկնարկեց ոստիկանության «Զգուշացեք, երեխաներ են» միջացառումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3842 դիտում
17:53 09-09-2017
«Զգուշացեք. երեխաներ են». անվտանգության միամսյակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1035 դիտում
23:02 25-08-2022
Մեկնարկելու է «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը. խորհրդակցություն ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
544 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
340 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը
394 դիտում
12:10 04-05-2024
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը