2554 դիտում
17:14 15-09-2020
BetConstruct-ի աջակցությամբ հանրահայտ Barrière ընկերությունը գործարկեց իր առաջին առցանց հարթակը
ՏՏ ոլորտում առաջատար դիրքեր գրաված [url=https://www.betconstruct.com/]BetConstruct [/url]ընկերությունը երկարաժամկետ համագործակցություն է սկսել հանրահայտ [url=https://www.groupebarriere.com/en.html]Barrière[/url] ֆրանսիական ցանցի հետ, որը առանձնանում է ժամանցի ոլորտում իր անգերազանցելի առաջարկներով և նմանը չունեցող որակյալ ծառայությունների մատուցմամբ` շուրջ 33 խաղատուն, 1 խաղային ակումբ, 18 հյուրանոց, ավելի քան 140 բար և ռեստորան, ինչպես նաև կազմակերպում է տարեկան գրեթե 3,500 միջոցառում:
Համագործակցության արդյունքում Ֆրանսիական ընկերությունը BetConstruct-ի կողմից մշակված տեխնոլոգիաների աջակցությամբ այսօր բացեց առաջին բուքմեյքերական հարթակը՝ BarrièreBet-ը:
BetConstruct-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանն այս կապակցությամբ ասել է. «1912 թ-ից ի վեր՝ Barrière-ն անցել է հիշարժան ճանապարհ և ապրելով աճի ու վերափոխման մի քանի շրջան՝ տարիների ընթացքում դարձել է ֆրանսիական խաղատնային շուկայի առաջատարներից մեկը։ Այժմ նրանք ցանկանում են օգտագործել իրենց բրենդն ու փորձը, որպեսզի անցում կատարեն առցանց ոլորտ, և մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք աջակցել նրանց և համատեղ ջանքերով իրականացնել այս նպատակները:
Մենք Barrière-ին մաղթում ենք հարյուրամյակների հաջողություն առցանց խաղերի աշխարհում»։
Barrière Groupe–ի գործադիր տնօրեն Դոմինիկ Դեսեյնը մեկնաբանել է. «Առցանց խաղային շուկան զարգացման նոր առանցք է, որը գրուպին հնարավորություն կտա կենտրոնացնել դիրքերն ու գովազդել բրենդը, ինչպես նաև բարձրացնել մեր բրենդի մասին իրազեկումը նոր օգտատերերի շրջանում՝ միաժամանակ պահպանելով մեր խաղատների հաճախորդներին»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1401 դիտում
16:47 30-03-2020
Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը
3784 դիտում
12:05 01-11-2016
BetConstruct-ը ներկայացրել է առցանց խաղային ոլորտում իր նորարարությունը
Այս բաժնից
559 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
859 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1861 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է