Նավալնին թունավորումից հետո առաջին լուսանկարն է հրապարակել
Ռուս հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ի ի էջում թունավորումից հետո առաջին անգամ լուսանկար է հրապարակել։
Վերջինս նաև ուղերձ է հղել իր համախոհներին, որում նշել է, որ կարոտում է, դեռ գրեթե ոչինչ ինքնուրույն չի կարողանում անել, միայն նախորդ օրն ինքնուրույն է շնչել։
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա թռիչքի ժամանակ։ Արտակարգ վայրէջքից հետո նրան հոսպիտալացրել են Տոմսկի հիվանդանոց, որտեղից էլ՝ Բեռլինի «Շարիտե» բժշկական կլինիկա։ Մինչև սեպտեմբերի 7-ը նա գտնվել է կոմայի մեջ։ Նավալնիի թունավորումը հաստատել են Շվեդիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի 3 բժշկական լաբորատորիաներ, որոնք արյան մեջ հայտնաբերել են «Նովիչոկ»։