211652_close_icon
views-count19217 դիտում article-date 11:02 15-09-2020

Ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Honda Elison-ը. 8 վիրավորներից 2-ը դպրոցականներ են

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Սարիբեկյանի վարած Mercedes և Սևքար գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հովհաննես Օհանյանի վարած Honda Elison մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հատյնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Սարիբեկյանն ու Honda-ի ուղևորներ՝ Լուսաձոր գյուղի բնակիչներ, 17-ամյա Արևիկ Ս-ն, 7-ամյա Սամվել Ս-ն, 63-ամյա Արաքսյա Սիմոնյանը, 37-ամյա Մարինե Աղինյանը, 67-ամյա Լորիկ Սիմոնյանը, 44-ամյա Հակոբ Սիմոնյանը և 37-ամյա Ռոման Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր