211652_close_icon
views-count14013 դիտում article-date 18:53 14-09-2020

Իշխան Զաքարյանը բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել է. նա պետք է բացատրություն տար. փաստաբան

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել է բացատրություն տալու՝ ինչ-որ հարցերի վերաբերյալ։ Այս մասին [url=https://news.am/arm/news/602060.html?fbclid=IwAR0vJddaO40F73x_0b5hFuVdtUC-QdqV4C-VbsApO7RFUgooAXdOzRxmXLA]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Զաքարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը։ «Իշխան Զաքարյանին բերման չեն ենթարկել, նրան հրավիրել են ԱԱԾ՝ որոշ հարցերի վերաբերյալ բացատրություն տալու։ Բացատրություն չի տրվել, որն էլ իրենց իրավունքն է. որեւէ գործողություն չի կատարվել։ Զաքարյանի եւ մյուսների նկատմամբ հարկադրանք չի եղել։ Դատավարական որեւէ գործողություն չի եղել»,- ասաց փաստաբանը։ Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Զաքարյանը կրկին հրավիրվել էր ԱԱԾ՝ ընտրակաշառքի հայտնի քրեական գործով հարցաքննության։ Փաստաբանը նշեց, որ Զաքարյանն այս անգամ հրավիրվել է այլ հարցով. «Չկա հարուցված քրեական գործ, ինչ-որ հարցերի շուրջ պետք է տրվեր պարզաբանում»։ Հակոբյանը չնշեց, թե ի՞նչ հարցերի մասին է խոսքը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/602060.html?fbclid=IwAR0vJddaO40F73x_0b5hFuVdtUC-QdqV4C-VbsApO7RFUgooAXdOzRxmXLA]այստեղ[/url] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր