211652_close_icon
views-count13661 դիտում article-date 14:37 14-09-2020

Սովորեցրե՛ք նրան լինել այն ճշմարտության կրողը, որը ո՛չ վաճավում է, ո՛չ անհետանում և ո՛չ էլ համարվում ավելորդ մեր դարում. առաջին դասարանցու մորեղբոր նամակը՝ ուսուցչուհուն

Ողջույն, տիկի՛ն Անուշ Ղազարյան։ Մենք Ձեզ վստահել ենք մեր որդու ուսումը և կցանկանայինք մի քանի խնդրանք ուղղել Ձեզ՝ համոզված լինելով, որ չեք անտեսի: Երբ Լեոնը մոտենա գիտելիքի ճանապարհի սկզբնակետին, առաջին բանը, որ մենք կցանկանանք սովորեցնեք նրան, իր ուսման անհրաժեշտության գիտակցումն է: Նա պետք է հասկանա, որ սովորում են կյանքի, կարիերայի, երազանքների ու ներքին ապահովվածության համար, այլ ոչ գնահատականի: Սովորեցրե՛ք նրան լինել այն ճշմարտության կրողը, որը ո՛չ վաճավում է, ո՛չ անհետանում և ո՛չ էլ համարվում ավելորդ մեր դարում: Նա բացառապես պետք է գիտակցի, որ եթե ճշմարիտ է, ապա իրեն խանգարող ցանկացած այլ բան այդ պահին կարող է հանդիսանալ ժամանակի կորուստ: Սովորեցրե՛ք, որ ճշմարիտ մարդիկ ամենահարգելիներն են աշխարհում: Երբ տեսնեք ստելիս ընկերոջ համար, առանձին զրուցեք նրա հետ: Թող նա գիտակցի, որ ընկերը նույնպես չպետք է թույլ տա, որ նա շեղվի ճիշտ ճանապարհից, իսկ եթե սուտը կլինի միտումով սեփականի, պատժե՛ք ամենայն խստությամբ: Սովորեցրե՛ք զարմիկիս հպարտության գեղեցկությունը, որը լինում է հումորի տեսքով ու ունենում չափաբաժին: Այդ հպարտությունը պետք է լինի ո՛չ կատակ, ո՛չ լուրջ: Շրջապատի մարդիկ պետք է որպես հանելուկ ընկալեն նրան, այդպես նրա ինքնագնահատականը կբարձրանա ճիշտ և ճիշտ անվնաս: Թող նա կատակի, որ իրենից հզոր մարդ դեռ չի ծնվել, բայց և այնպես շրջապատին դա ամբողջապես կատակ չթվա: Սովորեցրե՛ք նրան հարգել այն ամենը, ինչ տեսանելի թե անտես արվում է իր համար: Նա պետք է հստակ գիտակցի, որ ոչ բոլորին եք սովորեցնում Դուք, ոչ բոլորը ունեն սովորելու հնարավորություն, ոչ բոլորն են ընդունակ ու ոչ բոլորը կհասնեն այն բարձունքին, որին նա ինքը հասնելու համար հայտնվել է այդտեղ: Սովորեցրե՛ք իր գիտելիքը կիսել մարդկանց հետ, իսկ մարդկանցից վերցնել այն ամենը, ինչը կհանդիսանա գիտելիք իր համար: Սովորեցրե՛ք իմաստուն մտքեր հափշտակել, վերլուծել այն, և եթե հարկ լինի ինտեգրել, ապա ձևավորելով տեսակետ ու հիմնավորում ուրիշի մտքին՝ այն դարձնել իրենը՝ նաև չմոռանալով՝ ումից է այն ստացել: Նրան երբեք մի՛ արգելեք հարցեր տալ ... Ցանկացած պարագայում թող նա տա իրեն հուզող ցանկացած հարց: Միասին կփորձենք իր «....»-ների պատասխանները գտնել: Այդպես նա միշտ կլինի մտահոգությունից զերծ ու ստիպված չի լինի ամեն նորը հասկանալ այնպես, ինչպես հասկանալու են այն մարդիկ, ում ծնողները սինվոլիկ են դիմելու կրթությանը իրենց երեխաների հարցում: Բացատրե՛ք նրան, որ ցանկացած պայմաններ, որոնք կստեղծվեն նրա համար, նա պարտավոր կլինի հատուցել ոչ թե մեզ, այլ ինքն իրեն՝ իր ապագայի տեսքով: Մնացածով մենք ինքներս կզբաղվենք: [b]1գ դասարանի աշակերտ Լեոն Ասատրյանի մորեղբայր Հայկ Զաքարյանից[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր