1016 դիտում
15:53 14-09-2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը կատարված աշխատանքների հաշվետվությունը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 12․449․472 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է 1․032․390 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2․672․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 12․449․472 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 53․600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1․290․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 640․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 292․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 59․400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 130․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքում հաշվարկվել է 279․390 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 680․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 230․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (643 500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.844.440 ՀՀ դրամ:
Նմանատիպ նյութեր
1457 դիտում
16:32 19-08-2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվետվությունը՝ օգոստոսի 3-7-ը կատարված աշխատանքների վերաբերյալ
Այս բաժնից
1021 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
694 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար