211652_close_icon
views-count2338 դիտում article-date 10:32 14-09-2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջին 1 օրում COVID-19-ով վարակվածության ռեկորդային աճ է գրանցել

Վերջին 1 օրում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջ աշխարհում կորոնավիրուսի վարակման ռեկորդային աճ է գրանցել։ Տվյալները հրապարակվել են ԱՀԿ-ի պաշտոնական կայքում։ Այսպես, ըստ ԱՀԿ-ի՝ COVID-19-ով աշխարհում վարակվել է 307.930 մարդ։ Վարակվածության մեծ մասը՝ Հնդկաստանում (94.3 հազար): ԱՄՆ-ում վարակվել է 45.5 հազար, Բրազիլիայում՝ 43.7 հազար մարդ։ Վարակվածության դեպքեր են գրանցվել նաև Իսպանիայում (12.1 հազար) և Արգենտինայում (11.5 հազար): Վերջին 3 օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 5537 մարդ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ մինչ օրս ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 28.6 միլիոն մարդ, մահացել է 917,4 հազարը։

Նմանատիպ նյութեր