Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը արտակարգ նիստ է անցկացնելու փետրվարի 1-ին
                        Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը փետրվարի 1-ին արտակարգ նիստ է անցկացնելու՝ կապված Զիկա վիրուսի տարածման հետ, հաղորդում է Reuters գործակալությունը:
ՄԱՀ-ի գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենի խոսքով՝ կազմակերպությանն անհրաժեշտ է, որքան հնարավորէ, շուտ պարզաբանել իրավիճակը և գնահատական տալ միջազգային սպառնալիքին: 
Որոշվելու է նաև, թե որ երկրներում է անհրաժեշտ անհապաղ միջոցառումներ ձեռնարկել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

