211652_close_icon
views-count2236 դիտում article-date 16:02 13-09-2020

Հակակառավարական ցույց՝ Մադրիդում․ ցուցարարները պահանջել են վարչապետի հրաժարականը․ Euronews. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոտ երեք հազար մարդ դուրս եկավ Մադրիդի փողոցներ՝ պահանջելով վարչապետ Պեդրո Սանչեսի և կառավարության հրաժարականը: Ցուցարարները քննադատել են կենտրոնական իշխանությունների գործողությունները կորոնավիրուսային համաճարակի և կատալոնական ճգնաժամի իրավիճակի վերաբերյալ: Ցույցն, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ, բացառությամբ ոստիկանության հետ քաշքշուկի, որի արդյունքում ցույցի 1 մասնակից է ձերբակալվել: Գրում է [url=https://ru.euronews.com/2020/09/13/spain-madrid-antigovernment-protest]Euronews[/url]-ը։ Իսպանիայում կորոնավիրուսի տարածման արագությունն արագ աճում է երկրում սահմանափակումների մեղմացումից հետո: Վերջին օերերին օրական նոր դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը: Այժմ թագավորությունում ավելի ու ավելի հաճախ են գրանցվում հիվանդության տեղական բռնկումներ: Այս առումով, տարբեր ինքնավար մարզերի տարածաշրջանային իշխանությունները ստիպված են կիրառել ավելի խիստ կարանտինային միջոցառումներ: Նախօրեին Կատալոնիայում Կատալոնիայի ազգային օրվա առթիվ անցկացվել են անկախության կողմնակիցների ցույցեր: Ընդհանուր առմամբ, այս գործողությունները շատ ավելի հանգիստ են անցել, քան նախորդ տարի, երբ հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին ոստիկանության և ցուցարարների բախումների արդյունքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր