1141 դիտում
13:42 04-06-2023
Բողոքի ցույց Բելգրադում. ցուցարարները պահանջում են նախագահ Վուչիչի հրաժարականը
Սերբիայի մայրաքաղաքում հինգերորդ շաբաթն անընդմեջ բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ բռնության։ Պատճառը բազմաթիվ զոհերով զանգվածային փոխհրաձգության դեպքերն էին։ Վերջին ցույցերը հակակառավարական են։ Հաղորդում է Euronews-ը։
Բելգրադում բողոքի ցույցին հազարավոր մարդիկ են մասնակցել։ Ցուցարարները բողոքել են բռնությունների դեմ։ Նրանք պահանջել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի, ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչի և Անվտանգության և տեղեկատվական գործակալության ղեկավար Ալեքսանդր Վուլինի հրաժարականը, ինչպես նաև ատելության քարոզչության և գռեհիկ բովանդակության պատճառով կառավարամետ հեռուստաալիքների փակում։
Ցուցարարները Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով երթով շարժվել են դեպի նախագահի վարչակազմի շենք։ Ցուցարարները օդապարիկներ են նետել դեպի երկինք, որոնց վրա փակցված էր «Վուչիչ, հեռացիր» գրությամբ պաստառ։
Երթը տեղի է ունեցել ողբերգական դեպքերից մեկ ամիս անց, որոնց զոհ է դարձել 18 մարդ։ Մայիսի 3-ին դեռահասը կրակ է բացել Բելգրադի դպրոցներից մեկում։ Մեկ օր անց Մլադենովացի մունիցիպալիտետի մերձակայքում երիտասարդը կրակել է անցորդների վրա։
Ցուցարարները Վուչիչին մեղադրում են բոլոր պետական հաստատությունների վերահսկողությունը ապօրինաբար զավթելու մեջ։ Նախագահը հերքում է դա՝ ասելով, որ ընդդիմադիրները ցանկանում են իրեն բռնի ուժով տապալել: Վուչիչը ցույցերը քաղաքական հնարք է անվանել։

Նմանատիպ նյութեր
3462 դիտում
21:05 06-07-2015
Օդեսայում բողոքի ցույց է տեղի ունեցել. ցուցարարները պահանջել են Սաակաշվիլիի հրաժարականը
1388 դիտում
20:15 25-12-2022
Բելգրադում ռուսները բողոքի ցույց են արել Ուկրաինայում պատերազմի դեմ
5466 դիտում
16:59 18-02-2018
Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի մեծ ցույց են սկսել Կիևի կենտրոնում. պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը