Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 152 նոր դեպք․ փաստացի բուժում է ստանում 390 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 152 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։ Գրում է [url=https://www.apsny.ge/2020/soc/1600020094.php]apsny.ge[/url]-ն։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 2227 դեպք:
Ապաքինվել է ևս 6 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1369։
Կորոնավարակի հետևանքով մահացել է 19 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5․882 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 390 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: