1409 դիտում
10:21 13-09-2020
Պոմպեոն մտահոգություն է հայտնել Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Նիկոսիայում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպումից հետո մտահոգություն հայտնել Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ «Մենք խորապես մտահոգված ենք Թուրքիայի կողմից արևելյան միջերկրածովյան բնական պաշարների հետախուզման օպերացիաներով, որոնց նկատմամբ Հունաստանը և Կիպրոսը հայտարարում են իրենց իրավասության մասին»,- ասել է Պոմպեոն: Գրում է [url=https://www.reuters.com/article/us-usa-pompeo-cyprus-idUSKBN2630ZN]reuters[/url]-ը։
«Արևելյան Միջերկրական ծովում ցանկացած վեճ պետք է լուծվի երկխոսության միջոցով»,- ասել է Անաստասիադիսը: Նա նաև կոչ է արել Թուրքիային դադարեցնել ագրեսիվ սադրիչ գործողությունները և վերսկսել բանակցությունները Կիպրոսի վերամիավորման շուրջ:
«Անօրինական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»,- հավելել է նա:
Նմանատիպ նյութեր
4171 դիտում
21:39 26-05-2016
Միջերկրական ծովում փախստականներով նավ է խորտակվել. 30 հոգի խեղդվել է ծովում
1624 դիտում
22:16 21-11-2014
Միջերկրական ծովում աֆրիկացի փախստականների են փրկել
1180 դիտում
17:14 10-02-2015
Միջերկրական ծովում աֆրիկացի 20 միգրանտներ մահացել են ցրտից
Այս բաժնից
781 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել