211652_close_icon
views-count31477 դիտում article-date 16:35 11-01-2020

Վաղարշապատի ոստիկանների տեղեկությունները հավաստի էին. հայտնաբերվել են «Մակարով», «ՏՏ», «Վալտեր» տեսակի ատրճանակներ, մարտական փամփուշտներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 11-ին, ոստիկանության Վաղարաշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի զենք պահելու կասկածանքով Էջմիածին քաղաքի Կոմիտասի փողոցից Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Մհերյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Ա. Մհերյանի հետ տանելով բացատրական աշխատանքներ, հասել են արդյունքի և վերջինս Էջմիածին քաղաքի Կոմիտասի փողոցի այն տանից, որտեղ բնակվում է, ոստիկաններին է ներկայացրել «Վալտեր» տեսակի ատրճանակ: Այսօր ոստիկանության Վաղարաշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վաղարաշապատի ոստիկանություն է ներկայացել Էջմիածին քաղաքի բնակիչ, 59-ամյա Ժաննա Ղարագուլյանը, ով ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ, 2 փամփուշտատուփերով, որոնցից մեկը լիցքավորված 8 մարտական չկրակված փամփուշտներով, իսկ 2-րդը՝ 7 մարտական չկրակված փամփուշտներով: Ներկայացրել է նաև «ՏՏ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորած 1 փամփուշտով և 39 հատ տարբեր տրամաչափի ատրճանակի փամփուշտներ: Նշված 2 փաստերով ոստիկանության Վաղարաշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի կարգադրությամբ՝ մարզի ոստիկանության ու տարածքային բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները շարունակում են պայքարը ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ և միայն այս տարի արդեն մարզում ոստիկանների կողմից հայտնաբերվել են մեծ թվով զենք-զինամթերք ինչպես նաև բացատրական աշխատանքների արդյունքում տարածքային ոստիկանության բաժիններ են ներկայացել մեծ թվով քաղաքացիներ՝ հանձնելով իրենց մոտ եղած զենքն ու զինամթերքը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր