211652_close_icon
views-count1906 դիտում article-date 22:36 11-09-2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի մանկապարտեզներում

Պարետի որոշման համաձայն՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվում պարետի կողմից սահմանված կանոնների պահպանումը, մասնավորապես՝ մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությունը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանմանումը՝ բակում, ննջասենյակում, այլ տարածքներում, ինչպես նաև խոհանոցային հատվածի համապատասխանությունը սահմանված պահանջներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը. «Կրթության տեսչական մարմնի ծառայողները շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ուշագրավ է այն, որ խախտումների նվազման դինամիկան շարունակում է պահպանվել, սակայն մայրաքաղաքի նախադպրոցական որոշ հաստատություններում հոսող տաք ջրի և երրորդ ավազանի առակայության վերաբերյալ խնդիրները դեռևս լուծված չեն, ուստի Կրթության տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր