211652_close_icon
views-count10330 դիտում article-date 21:40 10-09-2020

Վարդենիսցիները փակել են Արցախ-Հայաստան միջպետական ճանապարհը. պատգամավորը կոչով է հանդես եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/180694112877192/posts/638838823729383/?vh=e&extid=NPnHWIPaQJehhhhY&d=n]էջում[/url] գրում է. Այսօր ավելի վաղ տեղեկություն եմ ստացել, որ Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ Վարդենիսի առաջին ատյանի դատարանում կայացած դատական մի նիստից հետո շրջափակել էին դատարանի շենքը, ապա` փակել Վարդենիս-Երեւան միջպետական ավտոճանապարհը: Նրանք պահանջում են արդարություն, արդար դատաքննություն եւ հանդիպում Գեղարքունիքի մարզի դատախազի հետ: Օրվա ընթացքում կապի մեջ եմ եղել ճանապարհ փակած մեր հայրենակիցների հետ՝ հստակեցնելու նրանց բարձրացրած բողոքներն ու օգնելու իրավական հնարավորությունները։ Սիրելի՛ վարդենիսցիներ , Թեեւ գործը դատաքննության փուլում է, եւ դատախազության գործառույթները գրեթե ավարտված են այս գործով, այնուամենայնիվ, Գեղարքունիքի մարզի դատախազը պատրաստակամ է հանդիպելու քաղաքացիներին: Տեղեկացնում եմ, որ վաղը մի քանի հոգով հանդիպում կունենաք Գեղարքունիքի մարզի դատախազի հետ, նա պատրաստակամ է ընդունել բողոքողների ներկայացուցիչներին, քննարկել բողոքներն ու պահանջները` արդար դատաքննության իրականացման վերաբերյալ: Հետևաբար կոչ եմ անում հիմա բացել ճանապարհն ու մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորություն տալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր