2064 դիտում
12:43 10-09-2020
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շոշափելի ազդեցությունը 2022 թվականից շուտ չի զգացվի․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ գիտաշխատող Սոմիա Սվամինաթան նախօրեին հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շոշափելի ազդեցությունը 2022 թվականից շուտ չի զգացվի, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/09/10/voz-effekt-ot-vakcinacii-proyavitsya-ne-ranee-2022-goda?fbclid=IwAR32OAGEIggIDaqH7MfOQHD-AryLpwxTtzc46J5G7eefpiaOecd3uVEIoDg]eadaily.com[/url] կայքը։
«Պատվաստանյութից հետո ժամանակ անհրաժեշտ կլինի, որպեսզի բոլորը կամ առնվազն մարդկանց 60-70%-ն իմունիտետ ձեռք բերի, ինչը մենք հավաքական իմունիտետ ենք անվանում»,- նշել է նա։
Փորձագետի պարզաբանմամբ՝ կորոնավիրուսի ազդեցության նվազումը հնարավոր կլինի մոտավորապես 2022 թվականին նկատել։ Սակայն այդ ժամանակ էլ խոսքը կլինի ոչ թե վիրուսի վերացման, այլ ամբողջ աշխարհում մարդկանց կյանքերի վրա դրա ազդեցության նվազման մասին։
Սվամինաթանի կանխատեսմամբ՝ լավատեսական սցենարի դեպքում աշխարհի տարբեր երկրներում պատվաստանյութերը 2021 թվականի կեսերին կհայտնվեն։
Նմանատիպ նյութեր
3189 դիտում
17:00 04-09-2020
Հաջորդ տարվա կեսերից շուտ չարժե սպասել COVID-19-ի դեմ լայնածավալ պատվաստումների․ ԱՀԿ
1422 դիտում
14:05 26-01-2021
ԱՀԿ ուսումնասիրությունը հաստատում է համաճարակի ազդեցությունը մարդկանց հոգեկան առողջության վրա
1260 դիտում
09:16 26-06-2014
Հայաստանին քիմիա պետք չէ, շուտով նաև չի զգացվի ֆիզիկայի, կենսաբանության, ընդհանրապես, գիտության կարիքը․ ՉԻ
Այս բաժնից
865 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1327 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
883 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել