211652_close_icon
views-count1952 դիտում article-date 14:16 09-09-2020

ՌԴ-ից դրամական փոխանցումները նվազել են, ԱՄՆ-ից՝ աճել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը [url=https://cedi.am/category/%d5%bf%d5%a6%d5%b6%d5%af-%d5%be%d5%a5%d6%80%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/%d5%bf%d5%b6%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a5%d6%80%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/]հրապարակել է[/url] վերլուծություն 2019-2020թթ.-ի հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումների վերաբերյալ: Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2019թ.-ի հունվար-հուլիսի նկատմամբ նվազել են 15.3%-ով՝ կազմելով 893.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահոսքը 20.3%-ով՝ կազմելով 622.4 մլն ԱՄՆ դոլար։ Ներհոսքի ամենամեծ անկումը գրանցվել է ՌԴ-ից՝ 28.2%, մինչդեռ ԱՄՆ-ից ներհոսքի ծավալներն աճել են 22.1%-ով։ Առավել ընդհանրական պատկեր ստանալու համար պետք է հաշվի առնել, որ կատարվող փոխանցումների ծավալների փոփոխությունը, ի թիվս այլ գործոնների, մեծապես կախված է արտագնա աշխատանքի մեկնող ֆիզիկական անձանց մեծ թվից (հիմնականում ՌԴ-ից ներհոսք) և ԱՄՆ-ում մեծաթիվ հայկական սփյուռքի առկայությունից։ Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, այս ժամանակահատվածի արտահոսքի ծավալների կրճատումը պայմանավորված է եղել 2019թ.-ին հատկապես դեպի ԱՄՆ և այլ երկրների մեքենաների առքով: Վերջին հանգամանքով էլ պայմանավորված է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ այս տարվա հունվար-հուլիսին ԱՄՆ արտահոսքի ծավալների 54.8% կրճատումը և արդյունքում՝ ԱՄՆ-ից զուտ ներհոսքի` 122.9 մլն ԱՄՆ դոլարով երկնիշ տոկոսային աճը՝ 10.8%։ Այսպիսով՝ 2020թ. հունվար-հուլիսին 2019թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների արդյունքում և՛ ներհոսքը, և՛ արտահոսքը նվազել են, ինչը հանգեցրել է զուտ ներհոսքի 1.2% կրճատմանը։ Այստեղ մեծ նշանակություն ունի նաև կորոնավիրուսի համավարակը, քանի որ փակ սահմանների հետևանքով շատերը զրկված են եղել արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից, դրան ավելանում է նաև համավարակի տնտեսական սահմանափակումներով պայմանավորված տնտեսական ու ֆինանսական բարդությունները, որոնք նույնպես ազդել են ՀՀ փոխանցվող գումարների ծավալների վրա: Ստեղծված իրավիճակի փոփոխությունը մեծապես կախված է նաև ՀՀ քաղաքացիների համար ՌԴ սահմանների բացման ժամկետից, ինչպես նաև ՌԴ-ում առկա տնտեսական վիճակից:

Նմանատիպ նյութեր