211652_close_icon
views-count39316 դիտում article-date 20:54 08-09-2020

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում՝ Վստրեչի խաչմերուկում, ինչպես է տեղի ունեցել Nissan Pathfinder-ի և BMW-ի բախումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում սեպտեմբերի 6-ին ժողովրդին հայտնի Վստրեչի խաչմերուկում տեղի ունեցել Nissan Pathfinder-ի և BMW-ի բախումը, ինչի հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/06/1163958/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արցախի և Ռոստովյան փողոցների՝ ժողովրդին հայտնի Վստրեչի խաչմերուկում բախվել էին BMW մակնիշի 11 AM 110 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 36 OX 904 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել էին տեսուչներ Առաքել Վրացյանը և Արթուր Եղիազարյանը [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր