211652_close_icon
views-count1413 դիտում article-date 20:14 08-09-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[align=left]Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 246․770․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 770․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` [b]Բուսական աշխարհի պահպանության ոլորտ[/b] Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 11․470․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ [b] Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ[/b] Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 235․250․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 70․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 400․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (161.200 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 942․500 ՀՀ դրամ:[/align]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր