211652_close_icon
views-count1388 դիտում article-date 14:18 08-09-2020

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Անկախության օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին՝ Անկախության օրվա առիթով: «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով բարեկեցություն և առաջընթաց։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ այդ պատասխանատու պաշտոնում։ Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջև միջպետական հարաբերությունները նոր որակ կստանան, և համատեղ ջանքերով կկարողանանք ակտիվացնել համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների», - ասված է վարչապետի ուղերձում:

Նմանատիպ նյութեր