1583 դիտում
17:02 07-09-2020
Յուրի Վարդանյանի հիշատակին
Գյումրիում այցելուների առջև իր դռներն է բացել ծանրամարտի 20 –րդ դարի ռեկորդակիր, օլիմպիական խաղերի, ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի ոսկե դափնեկիր, համաշխարհային 43 ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցը:
Խորհրդանշական ժապավենը կտրել են գյումրեցի հանճարեղ ծանրորդի մայրը՝ տիկին Ասյան և մարզօջախի շնորհալի սան Հակոբ Մկրտչյանը:
Մարզադպրոցը կառուցվել է համայնքի միջոցներով և ծախսվել է շուրջ 21 մլն դրամ։
Իր սրտի խոսքն է ասել տիկին Ասյան։ Նրա գերդաստանը շնորհակալ է, որ պատվասեր գյումրեցիները, քաղաքապետարանի աշխատակազմը երախտագետ է և վառ է պահում իրենց անպարտելի համաքաղաքացու հիշատակը։
Սրտառուչ էր նաև արվեստների և արհեստների մեր հնամենի քաղաքի ղեկավար Սամվել Բալասանյանի ասած հիշատակի խոսքը։ Նա վստահեցրել է, որ առաջիկայում մարզադպրոցի տարածքում կտեղադրվի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հարցման արդյունքով նախորդ հարյուրամյակի լավագույն ծանրորդ ճանաչված Յուրի Վարդանյանի կիսանդրին։
Նմանատիպ նյութեր
6020 դիտում
23:07 02-11-2018
Լևոն Տեր-Պետրոսյան. Յուրի Վարդանյանի հիշատակին
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում