211652_close_icon
views-count1318 դիտում article-date 14:41 07-09-2020

Անտառպահպանման ծրագրերը քաղաքականության կարևոր խնդիրներից են․ ՇՄ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետությունում անտառվերականգնման և անտառպահպանման պետական ռազմավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը համարվում է երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խդիրներից։ Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/927335637777253]գրել է[/url] ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և հավելել, որ Հայաստանում անտառները զբաղեցնում են տարածքի մոտ 11 տոկոսը։ «Հայաստանում անտառի խնդիրները բազմաբնույթ են, և դրանց լուծումները կապված են ոչ միայն անտառի կառավարման հետ, այլև հաճախ, դուրս են անտառային ոլորտից և առնչվում են էներգիայի, տնային տնտեսությունների տնտեսավարման, կրթության ու իրազեկության և այլ ոլորտներին։ Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազմավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խդիրներից են»,- նշել է Պետրոսյանը։ Նա ընդգծել է, որ անտառների դերն անգնահատելի է ոչ միայն բնության, այլև մարդու կյանքի և բարեկեցության համար։ Նախարարի խոսքով՝ այդ ոլորտում արվող քայլերը պետք է ուղղված լինեն անտառվերականգնման, առկա վիճակի բարելավման, բնապահպանական ու բնօգտագործման աշխատանքների ներդաշնակ զուգորդմանը, միջոլորտային համագործակցության և տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական ու կոորդինացված քաղաքականություն վարելուն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր