Վրաստանի ընդդիմությունը Սաակաշվիլիին կառաջադրի վարչապետի թեկնածու
Վրացական «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կոալիցիան հոկտեմբերին կայանալիք ընտրություններին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թենածությունը կառաջադրի վարչապետի պաշտոնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն, գրում է [url=https://netgazeti.ge/news/480057/?fbclid=IwAR0W7e5Lnxz7f4xHTMWako4pZ1rNdb3U9NC1lq5-75ynACcAsZcDVGXvCwU]netgazeti.ge[/url] կայքը:
«Որպեսզի ճիշտ վերլուծենք այս որոշումը և հասկանանք դրա նշանակությունը, պետք է հիշենք, թե ինչպիսի պետություն է ընդունել Միխեիլ Սաակաշվիլին 2003 թվականին: Խոսքն այն Վրաստանի մասին է, որից ոչինչ չէր մնացել՝ բացի հեռախոսային կոդից և էլեկտրոնային փոստի հասցեից»,-հայտարարել է Վաշաձեն` մեկնաբանելով ընդդիմության որոշումը:
Նա նշել է նաև, որ «Սաակաշվիլիի ռեսուրսների օգտագործումը պարտադիր է պետության համար», եթե երկիրը ցանկանում է հասնել ներքին և արտաքին քաղաքականության մեջ դրված նպատակներին:
Հարցին այն մասին, թե Վրաստանում խուզարկության մեջ գտնվող Սաակաշվիլին ինչպես է պատրաստվում վերադառնալ հայրենիք, Վաշաձեն պատասխանել է, որ դրա մասին կպատմի հենց ինքը` Սաակաշվիլին: