1728 դիտում
10:09 07-09-2020
Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ համավարակի հետ կապված իրավիճակից. ՄՕԿ-ի փոխնախագահ
Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը, որի մեկնաբանությունները մեջբերում է [url=https://sports.yahoo.com/tokyo-olympics-ahead-without-covid-034318007.html]AFP[/url]-ն:
Տոկիոյում Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են և տեղի կուենան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը:
Ջոն Քոութսը, որը նաև գլխավորում է Տոկոյում Օլիմպիադայի անցկացման ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը, նշել է, որ մրցումները կկայանան «կորոնավիրուսի հետ կամ առանց դրա»:
«Դրանք կլինեն Խաղեր, որոնք հաղթել են COVID-19-ը, լույս թունելի վերջում»,- ասել է Քոութսը: Հունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձևաչափի պարզեցման օգտին:
Պլանավորվում է, որ դրանք կկազմակերպվեն 3 բազային սկզբունքների վրա. իրավիճակի անվտանգության ապահովում, ծախսերի նվազարկում, որն անհրաժեշտ է Տոկիոյի բնակիչների կողմից ըմբռնման համար, ինչպես նաև Խաղերի անցկացման ձևաչափի պարզեցում՝ դրանք ավելի անվտանգ դարձնելու նպատակով։
Նմանատիպ նյութեր
2355 դիտում
16:29 13-04-2020
Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021թ․ տեղափոխման ծախսերը ՄՕԿ-ին կարժենա մի քանի հարյուր միլիոն դոլար
912 դիտում
14:59 10-09-2020
Թոմաս Բախ. ՄՕԿ-ը նպատակ ունի Ճապոնիայում 2021թ․ անցկացնել օլիմպիական խաղերը
2581 դիտում
23:18 01-12-2021
ՄՕԿ--ը մտադիր չէ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով հետաձգել Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
493 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը