211652_close_icon
views-count2762 դիտում article-date 17:22 05-09-2020

Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերել նոր միկրոավտոբուսներ

Գյումրու քաղաքապետարանը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերել ռուսական արտադրության 3 նոր միկրոավտոբուս: Միկրոավտոբուսները Գյումրիում են պիլոտային ծրագրով: Այս պահին իրականացված ծրագրի արժեքը, որով ձեռք է բերվել 3 տրանսպարտային միջոց, մոտ 43 մլն դրամ է: Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/1026828.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, գումարի 50 տոկոսը ներդրել է կառավարությունը, 50-ը՝ համայնքը: Ավտոբուսներից մեկը նախատեսվում է Գյումրի այցելող հյուրերի համար: Մյուս երկուսը նպատակ կա օգտագործել որպես սովորական տրանսպորտային միջոց՝ քաղաքի երթուղային ցանցում: «Հիմա կփորձարկենք, կտեսնենք՝ ինչպես կաշխատի, եթե նորմալ եղավ, հաջորդ տարի կրկին սուբվենցիայով կբերենք նմանատիպ ավտոբուսներ, որպեսզի քաղաքի երթուղային ցանցի խնդիրները վերջապես կարգավորենք»,- նշեց Գյումրու քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր