1157 դիտում
12:25 04-09-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է: Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
«Առողջացել է 5 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11439 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1219 դիտում
13:26 07-11-2021
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 91 նոր դեպք. գրանցվել է մահվան մեկ դեպք
838 դիտում
14:26 13-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ դեպքերի ընդհանուր թիվը 20 է
1012 դիտում
22:10 15-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 24 է
Այս բաժնից
781 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել