4048 դիտում
11:00 04-09-2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 190, մահվան՝ 4 նոր դեպք․ առողջացել է 402 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 461-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 891 է:
Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 272 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1163-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 402 է, ընդհանուր առողջացածներինը՝ 39 257, փաստացի բուժվողներինը՝ 4041 (մեկ օրում նվազել է 217-ով): Մեկ օրում արվել է 2363 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 213644 թեստ:
Նմանատիպ նյութեր
2311 դիտում
11:00 03-02-2021
Հաստատվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, առողջացել 358 քաղաքացի
Այս բաժնից
1285 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4741 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած