Տիխանովսկայան այսօր տեսակապով ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում
Այսօր Սվետլանա Տիխանովսկայան, ով, ինչպես պնդում են նրա կողմնակիցները, հաղթել է Բելառուսի նախագահի օգոստոսի 9-ի ընտրություններում, տեսակապի միջոցով ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30820170.html]«Ազատությունը»[/url]։
Ավելի վաղ, մեկնաբանելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները, Տիխանովսկայան շեշտել էր, որ Բելառուսի ինքնիշխանությունը չի կարող առևտրի առարկա լինել:
«Ես միշտ ասել եմ և կրկնում եմ, որ ինքնիշխանությունը չի կարող բանակցությունների կամ առևտրի առարկա լինել: Կասկածում եմ, որ Լուկաշենկոյի կողմից ստորագրված ցանկացած որոշում և համաձայնագիր կճանաչվի նոր կառավարության կողմից: Դրա պատճառը հայտնի է՝ ժողովուրդը մերժեց վստահել Լուկաշենկոյին»,- [url=https://www.facebook.com/svetlanatihanovskaya2020/posts/131257055347511]ասված է[/url] Տիխանովսկայայի մամուլի ծառայության հրապարակած հայտարարությունում: