211652_close_icon
views-count1575 դիտում article-date 16:41 03-09-2020

Չեռնոգորիայի գործող նախագահն ընդունել է պարտությունն ընտրություններում և անցնելու է ընդդիմության շարքերը

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ ինքը և իր՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) համաձայն են խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և անցնում են ընդդիմություն, տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1026633.html]«Արմենպրեսը»[/url]: «Մենք կարծում ենք, որ նախնական արդյունքները կդառնան պաշտոնական, 41 մանդատ կստանա եռանդամ կոալիցիան, որը մինչև հիմա ընդդիմություն էր, իսկ ՍԴԿ-ն իր կոալիցիոն գործընկերների հետ կստանա մեկ տեղ պակաս, կունենա 40 մանդատ: Մենք չենք պատրաստվում բանավիճելու քաղաքացիների ժողովրդական կամքի հետ: Քաղաքացիների ընտրական կամքը դա է, մենք այն կհարգենք, իսկ մեր քաղաքականության համար կշարունակենք նույնպես կրքոտ պայքարել ընդդիմադիր աթոռներից»,- հայտարարել է Ջուկանովիչը Ավստրիայի ORF ալիքին տված հարցազրույցում, որը սեպտեմբերի 3-ին հրապարակել է Չեռնոգորիայի RTCG ազգային հեռուստատեսությունը: Ջուկանովիչը կոչ է արել «սպասելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերջնական տվյալներին», սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում հետընտրական տեխնոլոգիաներով ազդելու քվեարկության արդյունքների վրա: «ՍԴԿ-ի համար տարբերակ չէ որևիցե հետընտրական ինժինիրոնգով, այսինքն՝ տեղերում արդյունքների չեղարկմամբ և կրկնական քվեարկությամբ հարցականի տակ դնել այն, ինչը մեզ համար անվիճելի դեմոկրատական փաստ է»,- հայտարարել է Ջուկանովիչը: ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեների 100 հոկոսի հաշվումից հետո կառավարող՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Միլո Ջուկանովիչն է, բավականաչափ քվեներ չի հավաքել կաբինետ կազմելու համար: Նախնական տվյալներով՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցության դաշինքը խորհրդարանում ստանում է 30 տեղ, «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» դաշինքը՝ 27 տեղ, «Աշխարհ - մեր ազգը» դաշինքը՝ 10 տեղ, «Սևը սպիտակին» դաշինքը՝ 4 տեղ: Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են օգոստոսի 30-ին՝ ընտրողների ռեկորդային մասնակցությամբ՝ 75,9 տոկոս: Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում ընտրություններից հետո սկսվել էին հետընտրական ցույցեր։

Նմանատիպ նյութեր