211652_close_icon
views-count1330 դիտում article-date 11:26 03-09-2020

«Արգիճի» ՓՀԷԿ-ն օգոստոսին չնախատեսված ջրառ իրականացնելու համար տուգանվել է 200 հազար դրամով

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ում: [url=https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2705535526364373]Տեղեկացնում է[/url] ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը 2019 թվականի օգոստոսին իրականացրել է Ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ջրառ, իսկ սեպտեմբերին՝ ավել ջրառ. խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Նշանակվել է վարչական տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 168.840 ՀՀ դրամ: Նշենք, որ Տեսչական մարմինը ստուգումն իրականացրել է ս.թ. հուլիսի 27-ից 31-ը՝ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության հիման վրա («Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տվյալների հիմքով), ստուգմամբ ընգրկող ժամանակաշրջանը՝ 2019 թվականի մայիսի 30-ից մինչև 2020 թվականի հուլիսի 31-ն է:

Նմանատիպ նյութեր