211652_close_icon
views-count1583 դիտում article-date 11:36 25-08-2020

Եվրամիությունը Նավալնիի թունավորման լիարժեք և թափանցիկ քննություն են ակնկալում Ռուսաստանից

Գերմանիայի կառավարությունը դիմել է Ռուսաստանի իշխանություններին կոչով՝ լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Երեկ երեկոյան նման համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/es-trebuet-ot-moskvy-provesti-prozrachnoe-rassledovanie-otravlenija-navalnogo/a-54685511]Deutsche Welle[/url]-ն։ Ավելի ուշ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն է հայտարարել Նավալնիի թունավորման հանգամանքների վերաբերյալ անկախ և լիարժեք հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին: Գերմանիայի կառավարության ղեկավարի և արտգործնախարարի հայտարարությունը հաջորդել է Բեռլինի «Շարիտե» կլինիկայի պաշտոնական [url=https://www.dw.com/ru/%D0%BD%D0%B5%D0%BC%D0%B5%D1%86%D0%BA%D0%B8%D0%B5-%D0%B2%D1%80%D0%B0%D1%87%D0%B8-%D0%BF%D0%BE%D0%B4%D1%82%D0%B2%D0%B5%D1%80%D0%B4%D0%B8%D0%BB%D0%B8-%D0%BE%D1%82%D1%80%D0%B0%D0%B2%D0%BB%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%BD%D0%B0%D0%B2%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE-dw-%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8-24082020/av-54681912]հայտարարությունից[/url] հետո, ըստ որի՝ Ալեքսեյ Նավալնին դարձել է թունավորման զոհ: Հիվանդանոցից հաղորդել են, որ ռուս քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն իրականացված հետազոտությունները հաստատել են նրա օրգանիզմում առկա թունավորուման հետքեր: Թե ինչ թունավոր նյութի մասին է խոսքը, դեռ հաստատված չէ: Ըստ բեռլինյան հիվանդանոցի բժիշկների՝ Նավալնին արհեստական կոմայի մեջ է, նրա առողջական վիճակը գնահատվում է որպես ծանր: Օգոստոսի 20-ին ընդդիմադիր գործչի առողջական վիճակը կտրուկ վատացել է Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում: Ընդդիմադիր գործչի աջակիցները ենթադրում են, որ նա Տոմսկի օդանավակայանում թունավորված թեյ է խմել:

Նմանատիպ նյութեր