1634 դիտում
15:33 02-09-2020
ՆԱՏՕ-ի զինվորականները սկսել են ժամանել Վրաստան՝ մասնակցելու բազմազգ զորավարժություններին
Հյուսիսատլանտյան դաշինքի և գործընկեր պետությունների զինծառայողները սկսել են ժամանել Վրաստան՝ հինգ օրից Վազիանիի ռազմաբազայում մեկնարկող «Արժանի գործընկեր-2020» բազմազգ զորավարժությունների մասնակցելու նպատակով։ Հաղրոդում է [url=https://www.azatutyun.am/a/30816448.html]«Ազատությունը»[/url]։
Առաջինը Վրաստան են ժամանել Միացյալ Նահանգների Զինված ուժերի 173-րդ ավիադեսանտային բրիգադի զինծառայողները։ Նախօրեին ամերիկացի և վրաց զինվորականների մասնակցել են երկկողմ զորախաղերին, որոնց ընթացքում հիմնական ուշադրության են արժանացել համատեղ դեսանտային գործողությունները։
«Այսօրվա վարժանքները մեր զինծառայողների համար յուրահատուկ մի հնարավորություն են՝ նախևառաջ երկու երկրների զինված ուժերի գործողությունների համադրելիության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից։ Բացի այդ, այս զորավարժությունները ևս մեկ անգամ գալիս են վկայելու, որ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունները մեր կողքին են և իրենց աջակցությունն են հայտնում Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու ցանկությանը», - հայտարարում էր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։
Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո կազմակերպվող «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն հինգերորդ անգամ։ Այս տարի դրանք մեկնարկելու են սեպտեմբերի 7-ին՝ շարունակվելով ավելի քան տասն օր՝ մինչև սեպտեմբերի 18-ը։ Ամերիկացիներից բացի, վրացական բանակի հետ համատեղ այս զորավարժություններին մասնակցելու են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները՝ ընդհանուր առմամբ 2 հազար 700 զինվորական։
Նմանատիպ նյութեր
2449 դիտում
21:07 01-08-2018
Վրաստանում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների բազմազգ զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
3908 դիտում
20:38 07-09-2017
Ինչու են մոլդովացի զինվորականները, անտեսելով երկրի նախագահի արգելքը, մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
2919 դիտում
12:01 20-10-2018
Ամերիկացի և բրիտանացի զինվորականները Նորվեգիայում մասնակցում են ՆԱՏՕ-ի Trident Juncture զորավարժություններին
Այս բաժնից
826 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1291 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
829 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել