211652_close_icon
views-count2877 դիտում article-date 12:01 20-10-2018

Ամերիկացի և բրիտանացի զինվորականները Նորվեգիայում մասնակցում են ՆԱՏՕ-ի Trident Juncture զորավարժություններին

Բրիտանացի զինվորականները Նորվեգիա են ժամանել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Trident Juncture զորավարժություններին, փոխանցում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5697942]tass.ru[/url]-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությանը: «Քանի որ Արկտիկան և Ծայր Հյուսիսը ավելի ու ավելի ռազմականացված են դառնում, հիմա Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար ավելի քան երբևէ կարևոր է դառնում ամենաբարդ պայմաններում մարզվելը: Սա իսկապես ստուգում է ցանկացած ագրեսիա զսպելու մեր ունակությունը, որին կարող ենք բախվել սպառնալիքների մեծացման դարաշրջանում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մարկ Լանքասթերը: Զորավաժություններին կմասնակցեն 2700 բրիտանացի զինծառայողներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ 2 հազար ծովահետեւակային Իսլանդիայի ափ է իջեցվել Trident Juncture զորավարժության նախապատրաստման շրջանակում, որը հոկտեմբերի վերջին անցկացվելու է Նորվեգիայում: Trident Juncture («Միասնական եռաժանի») զորավարժությունը կանցկացվի Նորվեգիայում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը: Հնարավոր է, որ զորավարժություններին մասնակցի 35-45 հազար մարդ ՆԱՏՕ-ի 29 երկրներից, ինչպես նաև Շվեդիայից և Ֆինլանդիայից: Ռազմական գործողությունների պայմանական թատերաբեմը կլինի Նորվեգիայի հյուսիս-արեւելքը, որտեղ կուղարկվեն 70 նավեր և 130 օդանավեր:

Նմանատիպ նյութեր