3667 դիտում
10:50 21-01-2025
«Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»․ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչները խնդրում ու պահանջում են իրենց համագյուղացուց աճուրդով գնված հողը հետ վաճառեն նրան, հակառակ դեպքում պատրաստ են ծայրահեղ քայլերի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արագածոտնի մարզի Աղձք գյուղի անդորրը մի քանի ամիս է՝ խաթարվել է և գյուղացիները մեկ բռունցք դարձած փորձում են հասնել նրան, որ իրենց համագյուղացի Աննա Հարությունյանը և նրա ամուսինը կրկին կարողանան օրինական տիրապետել իրենց պատկանող անասնագոմերի շուրջ գտնվող 3 հա հողատարածքը, որը աճուրդով վաճառվել է այլ անձի և անասնագոմերը, որտեղ նաև ստիպված են իրենք բնակվում, քանի որ այլ կացարան չունեն, հայտնվել է շրջափակման մեջ։
Այսօր՝ հունվարի 19-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Աննան և մեծ թվով գյուղացիներ, ովքեր հավաքվել էին՝ ի աջակցության ընտանիքի ասացին․
«Տարիներ առաջ մեր քրտնաջան աշխատանքով, Երևանում ունեցած տունը վաճառելով և պարտքերով մեծ դժվարությամբ ձեռք բերեցինք այս հողակտորը և անասնագոմերը։ Սկսեցինք զբաղվել անասնապահությամբ, շատացրեցինք գլխաքանակը և ամեն բան կարծես սահուն էր գնում։ Եկավ մի ժամանակ երբ որոշեցինք, որ գլխաքանակը նորից շատացնենք ու այդ նպատակով էլ 3 հա հողը գրավ դրեցինք «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում և դրա դիմաց մեզ տվեցին 47 հազար ԱՄՆ դոլար։ Դա 2018 թվականին էր, որից հետո սկսվեց համաճարակը, հետո Արցախյան պատերազմը և գործերը էլ առաջվա նման չէին, պետությունն էլ այդ ամենով պայմանավորված խոստացավ, որ կարող ենք սառեցնել վարկերի տոկոսները և մենք մի որոշ ժամանակ չկարողացանք մարումները կատարել։ Ամուսինս գնաց Արցախյան պատերազմին մասնակեցելու, անասունները մնացին գրեթե անտեր, նաև գողություն տեղի ունեցավ և մեկ բառով ասած ամեն բան թարսվեց։ Մոտ 7 ամիս առաջ պարզվեց, որ գրավ դրած 3 հա հողը անօրինական աճուրդով վաճառել են՝ առանց մեզ տեղյակ պահելու, որը գնել է Երևանից ինչ-որ անձ, ում տվյալները մենք հետո իմացանք, որ նա Կորյուն Գևորգյանն է։ Նրա և որդու հետ, ով ՊՆ ծառայող է, կոչումով կապիտան. կապի դուրս եկանք, խոսեցինք, ներկայացրեցինք իրավիճակը և պատրաստակամություն հայտնեցինք հողը իրենցից հետ գնելու և անգամ մի բան էլ ավել վճարելու, քան իրենց վճարած 6 մլն դրամը։ Նրանք մեկ համաձայնվեցին, մեկ մերժեցին, մեկ նորից համաձայնվեցին, գումարի չափը 6 մլն ից մենք համաձայնվեցինք շուրջ 10-12 մլն, բայց էլ ոչ մի պատասխան։ Սա մեր արդար քրտինքով ստեղծած հողամասն է, մենք պատրաստ ենք այդ տղային վճարել կրկնակի գումար, միայն թե մեր հողը նորից մեզ հետ վաճառեն մենք պատրաստ ենք գնելու ու պատրաստ ենք նաև մեր հողի վրա գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու շնորհիվ վճարենք բանկի գումարները և փակել մեր վարկային պարտավորությունները։ Գիտենք, որ այդ մարդը գյուղում այլ հողակտորներ էլ է գնել, բայց ոչ մի տեղ գործունեություն չի իրականացրել։ Մենք չենք թողնի այստեղ նա ինչ որ բան անի, քանի որ մենք այստեղ ենք բնակվում և սա մեր արդար քրտինքով ձեռք բերածն է։ Թող համաձայնվի վաճառի մեզ հողակտորը հետ, մենք մեր հողը մշակենք ու մարենք մեր բոլոր վարկային պարտավորությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
67864 դիտում
11:18 31-03-2017
Գյուղացիներն ասում էին. «Գյուղ կանգնի, գերան կկոտրի, մեր թեկնածուն մեր վերքերին դարման դնող Արամն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
25784 դիտում
18:47 19-01-2025
Ավտովթար՝ Երևանում. անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
42892 դիտում
18:14 19-01-2025
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները