«Արսենալը» հայտարարեց Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին
Լոնդոնի «Արսենալը» հայտարարեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մշտական կարգավիճակով տեղափոխվեց «Ռոմա»:
31-ամյա հայ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանավորվածության է եկել և երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզվել է:
Նախորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի առաջատարը «Ռոմայում» հանդես էր գալիս վարձավճարով: Իտալիայի առաջնության 22 խաղում Մխիթարյանը դարձել էր 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: