211652_close_icon
views-count18976 դիտում article-date 19:41 05-05-2013

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը` PR Է՞, թե՞ իրականություն

2013-04-05 19:41:40 Այն բանից հետո, երբ Հենրիխ Մխիթարյանը Երևանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ «պատահմամբ» հայտարարեց, որ այս մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է տեղափոխվել եվրոպական առաջատար ակումբ` միջազգային լրատվամիջոցները սկսեցին Մխիթարյանին ուղարկել Եվրոպական տարբեր ակումբների կազմեր: Սակայն զարմանալին այն չէ, որ միջազգային մամուլում լուրեր են պտտվում Հենրիխի հավանական տեղափոխության մասին, այլ այն է, թե ինչ է ասում անձամբ Հենրիխը: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հենոն շատ լրջորեն անդրադարձավ այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ հարցին: Կարծում եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ ցանկանում է հանդես գալ աշխարհի լավագույն ակումբներից մեկի կազմում և Հենոն այդ առումով իհարկե բացառություն չէ: Սակայն զարմանալին այն էր, որ Մխիթարյանի խոսքերը առաջինը մեկմնաբանեց ոչ թե անձամբ ինքը` այլ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: [bold]«Հենրիխը, պարզապես հումորով պատասխանել է հումորով տրված հարցին: Նա պրոֆեսիոնալ է: Նա պայմանագիր ունի եւ ոչ մի տեղ էլ գնալ չի պատրաստվում: Իսկ որ նրանով մեծ ակումբները հետաքրքրված են, հայտնի է վաղուց»,- նշել էր ՀՖՖ նախագահը: [/bold] Սակայն ավելի զարմանալի էր, երբ Հայրապետյանը նշեց, որ Հենրիխը կատակել է: Իսկ ինչու պետք է Հենրիխը կատակեր, եթե նա անկեղծորեն կիսվել էր իր առաջիկա ցանկությունների և երազանքների մասին: Բացի այդ մենք երբևիցե ականատես չէինք եղել, որ նման շռնդալից կերպով միջազգային մամուլը հայտներ Հենոյի նկատմամբ եվրոպական առաջատար ակումբների հետաքրքրվածության մասին: Ու բացի դա, քիչ չեն դեպքեր, երբ համաշխարհային մակարդակի շատ պրոֆեսիոնալներ կարող են իրենց ակումբը լքել հարմարավետ առաջարկի դեպքում, կամ էլ պայմանագրով նախատեսված կետի համաձայն և դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք իսկական պրոֆեսիոնալներ չեն: Հենրիխ Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ ոչ-ոք կասկած չի հայտնել: Այս կարծիքը կիսեց նաև Մխիթարյանը և «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ կրկնեց, այն ինչը մի քանի օր առաջ կրկնել էր պարոն Հայրապետյանը: [bold]«Ես «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ եմ և դրա համար շատ ուրախ եմ: Ես ակումբի հետ պայմանագիր ունեմ մինչև 2015 թվականը: Դա հասարակ հանդիպում էր ուսանողների հետ: Նրանք ինձ նաև հումորային հարցեր էին տալիս, իսկ ես դրանց պատասխանում էի: Ինձ սխալ են հասկացել և ճիշտ չեն վերագրել իմ խոսքերը»,- «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել էր Մխիթարյանը:[/bold] Այն, որ ՀՖՖ նախագահը հաճախակի է ուրիշների տեղը որոշումներ կայացնում դա արդեն նորություն չէ: Խնդիրն այն է, որ եթե Մխիթարյանը չի ցանկանում հեռանալ այլ ակումբ և ինչպես ինքն է ասում, ուզում է մինչ պայմանագրի ավարտը մնալ «Շախտյոր»-ում, ապա ինչու՞ են եվրոպական բազմաթիվ կայքեր այդքան թեժ կերպով լուսաբանում Հենոյի հավանական տեղափոխության մասին լուրերը: Հատկանշական է, որ բացի անհայտ կայքերի տված տեղեկատվությունից, այս մասին գրում են նաև հայտնի և հավաստի աղբյուրները: Օրինակ ` [bold]Transfermarket.de[/bold]-ն: Միգուցե այսպիսով ցանկանում են բարձրացնել Հենրիխի տրանսֆերայն արժեքը, կամ էլ այս ամենը յուրօրինակ P.R. է:

Նմանատիպ նյութեր