211652_close_icon
views-count2156 դիտում article-date 19:26 31-08-2020

Մեսին «Բարսային» հայտնել է, որ Լա Լիգայի մրցաշրջանի մեկնարկին չի ներկայանալու

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հաստատակամ է ակումբը լքելու իր որոշման մեջ: Արգենտինացին իրեն այլևս չի համարում կատալոնական ակումբի խաղացող: Այդ պատճառով նա վստահ է, որ պարտավոր չէ այցելել «Բարսելոնայի» մարզաբազա: Մեսին «Բարսային» հայտնել է, որ Լա Լիգայի մրցաշրջանի մեկնարկին բացակայելու է: Մեսին բաց է թողել «Բարսայի» այսօրվա մարզումը: Եթե նրա խռովությունը չդադարի, ապա նա լուրջ պատժամիջոցների կենթարկվի. ակումբում 11-ից 30 օր բացակայելու համար նախատեսված է տուգանք՝ ամսական աշխատավարձի 25%-ի չափով: Սակայն «Բարսելոնայի» ղեկավարները ներկայումս մտադիր չեն պատժել Մեսիին, որպեսզի նրան ավելի չզայացնեն: Նրանք դեռ հույս ունեն, որ իրավիճակը կփոխվի և Մեսին կորոշի մնալ ակումբում: Ընդ որում, Մեսին վստահ է, որ իր քայլերը պատժի ենթակա չեն, քանի որ վստահ է, որ այժմ ազատ է որևէ պարտավորությունից: Ավելի վաղ Լա Լիգան հայտարարել էր, որ Մեսիի պայմանագիրը ուժի մեջ է, այն չի կարելի չեղարկել՝ չվճարելով հրաժարագինը, որը կազմում է 700 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր