211652_close_icon
views-count1445 դիտում article-date 18:03 31-08-2020

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին ծննդյան օրվա կապակցությամբ

«Մեծարգո Նուրլան Զայրուլայի, ընդունեք իմ ջերմագույն եւ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր արհեստավարժության եւ իմաստուն ու հեռատես պետական գործչի փորձի շնորհիվ վաստակել եք խորին հարգանք եւ հեղինակություն: Մենք շնորհակալ ենք մեր խորհրդարանների միջեւ գործընկերային փոխհարաբերությունների զարգացման հարցերում Ձեր մշտական ուշադրության համար՝ դրանք ամրապնդելու նպատակով՝ ի փառս մեր երկրների եւ ի շահ մեր ժողովուրդների: Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ, Նուրլան Զայրուլայի, քաջառողջություն եւ հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր