1840 դիտում
15:15 31-08-2020
Փարիզում ոստիկանությունն առգրավել է Ժերար Դեպարդիոյի սկուտերը` հարբած վիճակում վարելու համար
Փարիզյան ոստիկանությունն արձանագրություն է կազմել ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիոյի նկատմամբ, որով արգելել է նրան շարունակել ճանապարհը սկուտերով, քանի որ դերասանն այն վարել է հարբած վիճակում: Գրում է ֆրանսիական [url=https://www.lepoint.fr/societe/controle-positif-a-l-alcool-depardieu-echappe-a-la-contravention-29-08-2020-2389515_23.php]Le Point[/url] պարբերականը:
Ոստիկանները որոշել են ստուգել Դեպարդիոյին այն բանից հետո, երբ նկատել են, որ նա խախտել է երթևեկության կանոնները: Ոստիկանների պահանջով նա կայանել է Մեն մայրուղու ոստիկանական կոմիսարիատի դիմաց: Զգալով հարբածության որոշակի նշաններ` ոստիկանները Դեպարդիոյին առաջարկել են ալկոհոլային թեստ հանձնել, որը դրական պատասխան է ցույց տվել: Այդ ժամանակ դերասանը խոստովանել է, որ ճանապարհ ընկնելուց առաջ մի քանի բաժակ գարեջուր է խմել:
Աղբյուրը նշում է, որ ոստիկանները Դեպարդիոյին ճանաչել են սաղավարտը հանելուց հետո և տեղի ունեցածի մասին տեղեկացրել են ղեկավարությանը:
Դեպքի վայր է ժամանել քաղաքային ոստիկանության կոմիսարներից մեկը, որը համոզել է արձանագրություն չկազմել դերասանի դեմ: Սակայն, համաձայն օրենքի, առաջին թեստը դրական լինելուց հետո երկրորդ թեստն է հանձնվել, որը ցույց է տվել, որ դերասանի արտաշնչած օդում 0,40 մգ ալկոհոլ կա (նորման 0,25 մգ է), ինչից հետո արձանագրությունը, այնուամենայնիվ, կազմվել է:
Ոստիկաններն արգելել են Դեպարդիոյին շարունակել ճանապարհը սկուտերով, նրան ոստիկանական բաժանմունքից տարել են ծանոթները:
Նմանատիպ նյութեր
2577 դիտում
18:42 12-07-2015
Քայլող սկուտերը (տեսանյութ)
1233 դիտում
13:21 24-02-2015
Պանամայի ոստիկանությունն առգրավել է 1 տոննա կոկաին
Այս բաժնից
1072 դիտում
22:40 26-11-2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները
1105 դիտում
21:53 26-11-2024
ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ
1969 դիտում
21:17 26-11-2024
Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում