211652_close_icon

Ստուգայցերն ու կրկնայցերը խախտումներ են արձանագրել Երևանում և մարզերում գործող սննդի շղթայի կազմակերպություններում. ՍԱՏՄ

views-count1800 դիտում article-date 23:56 29-08-2020
ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել ՀՀ պարետի սահմանած կանոնների շրջանցումը: Այսօր խախտումներ արձանագրվել են թե Երևանում, թե մարզերում գործող սննդի շղթայի կազմակերպություններում. ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր, ջերմաչափման և գրանցամատյանի վարման շեղումներ, փակվող աղբամանի բացակայություն: Կարգազանց տնտեսվարողների նկատմամբ կկայացվեն 24-ժամյա կասեցման որոշումներ: Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է:

Նմանատիպ նյութեր