2108 դիտում
16:20 29-08-2020
Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը
Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսով վարակվելու դինամիկան և սանիտարահամաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից մի շարք շրջաներ կհանվեն խիստ կարանտինային ռեժիմի գործողության գոտուց:
Մինչդեռ Բաքվում և մի շարք այլ քաղաքներում, որտեղ վարակի մակարդակը բարձր է, լրացուցիչ սահմանափակումներ կմտցվեն, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 30-ը։
Հաղորդվում է նաև, որ հանվել են երկրում թանգարանների և ցուցասրահների գործունեության սահմանափակումները։
Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 35․986 դեպք, որոնցից 527-ը՝ մահվան ելքով։
Նմանատիպ նյութեր
2312 դիտում
17:06 03-06-2020
Սեւանում մուտք ու ելքի հատուկ ռեժիմը երկարաձգվել է մինչեւ հունիսի 10-ը
2928 դիտում
10:26 28-04-2020
Մի հարց է հառնում՝ պահպանե՞լ, թե՞ մեղմացնել կարանտինային ռեժիմը․ «Առավոտ»
2398 դիտում
15:11 29-06-2015
Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկարաձգվել է
Այս բաժնից
1267 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1084 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1504 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է